Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ եւ անցնում ենք. Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումը այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։ Այս մասին այսօր՝մարտի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցի բացմանն ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել և աղետներ միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքը իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։
Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում, ընդհուպ մեր վախերը, որոնք չեն էլ կառավարվում: Քաղաքական մտքի գեներացումը ինձ համար միջոց է եւ բանաձեւ է կառավարել իրականությունը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ դպրոցի բացումը հնարավորություն է դուրս գալ առօրա աշխատանքի տրամաբնությունից եւ ամեն ինչին նայել կողքից:

Please enter a valid URL