Search
Close this search box.

Ռուս սահմանապահները դուրս կգա՞ն «Զվարթնոց»-ից․ Լավրովն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության քննարկման մասին լուրերը։

Նրա խոսքով, կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Արևմուտքը տանում է ուկրաինական իրավիճակի ռազմական լուծման։

Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ստիպում են Ռուսաստանին մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել իր իսկ գործնական քայլերում, հավելել է նա։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Please enter a valid URL