Ուկրաինայի զինված ուժերը հնարավոր է չկարողանան պահել Խարկովը, քանի որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ես և դուք հասկանում ենք, որ մենք պետք է ռուսներին ավելի շատ ետ մղենք։ Այլ կերպ, շատ դժվար կլինի ամբողջությամբ պաշտպանել Խարկովը»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր ռուս զինվորականներին Ավդեևկայի ազատագրման կապակցությամբ։ Հայտնի է նաև, որ ռուսական բանակը հաջող գործողություն է իրականացրել Ռաբոտինոյում՝ Զապորոժիեի ճակատային գծում։ Մինչ այս էլ՝ փետրվարի 20-ին, Զելենսկին նախազգուշացրել է Խարկովի հնարավոր կորստի մասին՝ մատնանշելով այս ճակատային գծում ստեղծված բարդ իրավիճակը։