Search
Close this search box.

«Ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում». Լավրով

Ռուսաստանն ակնկալում է պատասխան ստանալ Հայաստանի Հանրապեությունից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցների հետ, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցության հետ։

«Ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում: Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում՝ ներառյալ ՀԱՊԿ-ն»,- նշել է նա։

Please enter a valid URL