Search
Close this search box.

Մեկ օրում բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ՃՈ «թվերի սիմֆոնիա»-ն

Փետրվարի 8-ին Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց շարժական արագաչափերի գործարկման մեկնարկի մասին, իսկ արդեն փետրվարի 26-ին հայտարարեց, թե ՃՈ զոհերի թիվն այդ ընթացքում կրճատվել է երեք անգամ:
Եվ ահա, ճակատագրի հեգնանքով, ՃՈ այդ հայտարարությունից մեկ օր չանցած գրանցվել են մի քանի ողբերգական պատահարներ, բազմաթիվ զոհերով ու վիրավորներով:
Թե ինչու էր ՃՈ-ն շտապել 18 օրվա «վիճակագրություն» ներկայացնել՝ դժվար է ասել: Հնարավոր է՝ ցանկացել են մեղմել շարժական արագաչափեր մտցնելու շուրջ առաջացած դժգոհությունները, հնարավոր է՝ ցանկացել են ցույց տալ, որ դրանք մտցվել են ոչ թե «հետին», այլ իրավիճակը բարելավելու նպատակով:
Մյուս կողմից, ՃՈ-ն երեւի չի ցանկացել հետ մնալ մյուս ոլորտներից, որտեղ նույնպես ներկայում «թվերի սիմֆոնիա» է: ԱՎԾ-ն ներկայացրել է տնտեսական աշխուժության աճի աննախադեպ, երկնիշ թվեր, բոլոր ոլորտներում: Բացի այդ, մանր ու մեծ չինովնիկները, սկսած վարչապետից, խորհրդակցություններ են անցկացնում միջազգային տարբեր տեսակների ռեյթինգներում Հայաստանի ցուցանիշները, այսինքն՝ թվերը բարելավելու վերաբերյալ ու համապատասխան հրահանգներ տալիս:
Թվերն աճում են, բոլոր ոլորտներում, բայց դրանց տակ կյանք չկա, չկա իրական բովանդակություն, խնդիրների լուծման ցանկություն ու կարողություն: Իսկ զուգահեռ աճում է մեկ այլ՝ իրական կյանքի «թվաբանությունը», սակայն լիովին այլ ուղղությամբ ու տրամաբանությամբ:

Please enter a valid URL