Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Այս մասին հայտնել է քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
Բեգլովի խոսքով՝ միջադեպը գրանցվել է Կրասնոգվարդեյսկի շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են շտապ բժշկական ծառայություններն ու իրավապահները։
«Զոհեր չկան։ Մասամբ վնասվել է երկու տների պատշգամբները։ Բնակիչները տարհանվել են»,- նշել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում։