Search
Close this search box.

Բայրամովը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ կոչ է արել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա-Մարիա Շմիդի հետ, ում հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային գործընթացները: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշել է, թե Հայաստանը իբր «պետք է զերծ մնա սադրիչ հայտարարություններից, որպեսզի էլ ավելի չվնասի խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Նախարարը հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Please enter a valid URL