Search
Close this search box.

Զելենսկու խոսնակը՝ Հայաստան այցի մասին

Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան և Ադրբեջան այցերի մասին։ Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ ի պատասխան հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության, թե Զելենսկին չեղարկել է այցը Երևան և Բաքու։

Նա, մասնավորապես, նշել է, որ Կիևը երբեք չի հայտնել նման այցի մասին, ուստի նախագահի աշխատակազմը ոչինչ չի կարող ասել դրա չեղարկման մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով միայն, որ իրենք ժամանակին հանրությանը տեղեկացնում են օտարերկրյա առաջնորդների այցերի մասին։ Իր հերթին, Երևանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը նույնպես զուսպ է արտահայտվել նման ուղևորության հնարավորության մասին՝ նշելով, որ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/65e631d357ac48282e577a672e35251a

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL