Search
Close this search box.

Հայաստանը չի անում այնպիսի քայլեր, որոնք կթշնամացնեն Ռուսաստանի հետ․ Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, սա է Ռուսաստանի և ԵՄ-ի տարբերությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում գործունեությունը սառեցնելու մասին պաշտոնական Երևանի հայտարարություններին և հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկից հրաժարվելու պատճառներին։

«Այն բոլոր գործընկերները, որոնք ընդունում են Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների հստակեցման, վերարտադրման, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, Հայաստանին ինքնիշխանության պաշտպանության հիմք, նրանց հետ էլ բանակցում ենք։

Դիտարկմանը, որ եթե անգամ Ռուսաստանը լավ գործընկեր չէ, սակայն, ըստ որոշ տեսակետների, իշխանություններն իրենց քայլերով Ռուսաստանին թշնամացնում են Հայաստանի հետ, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, Անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքել է, որ իրենք նման որևէ քայլ չեն անում։

«Մենք ընդամենն այլընտրանքներ ենք փնտրում։ Ռուսաստանը երբեմն անուղղակի, հրապարակային ասում են՝ չենք կարողանում, զբաղված ենք, չենք հասցնում բոլոր ուղղություններով զբաղվել։ Հայաստանը փորձում է իր անվտանգությունն ապահովել, թշնամանալու ի՞նչ կա այստեղ»,- նշել է Գրիգորյանը։

Please enter a valid URL