Անթալիայում այսօր առավոտյան 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 1-ին, Անթալիայում մեկնարկել է դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարար, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ։