Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Էրդողանի խոսքով՝ «Ղարաբաղի ազատագրումից հետո Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»:
Նա նաև հավելել է, որ իր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը թյուրքական աշխարհի հզորացման համար: