Search
Close this search box.

Լեմկինի ինստիտուտը դիմել է «Համահայկական ճակատ» շարժմանը. Արշակ Կարապետյանը հորդորով դիմում է իր կողմնակիցներին, համակիրներին, իրական ընդդիմության բոլոր ուժերին

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եղբայրնե’ր և քույրե’ր, թանկագի՛ն հայեր.
Լեմկինի ինստիտուտ հայտնի ոչ կառավարական կազմակերպությունը, որը մասնագիտացված է էթնիկ զտումների և ցեղասպանությունների ուսումնասիրման, նախազգուշացման և կանխարգելման գործում, Հայաստանի ղեկավարության պատշաճ արձագանքի բացակայության պայմաններում, դիմել է <<Համահայկական ճակատ>> շարժմանը՝ մինչև 2024 թվականի մարտի 22-ը Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ կատարած հանցագործությունների ցանկը նախապատրաստելու խնդրանքով:
2022 թվականին այս կազմակերպությունը հրապարակային ակցիաներ է անցկացրել՝ Արցախի բնակչությանը Ադրբեջանի կողմից <<ցեղասպանական շրջափակումից>> պաշտպանելու համար։ 2023 թվականին նա համապատասխան կոչեր է արել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության ղեկավարներին։ Լայն արձագանք է գտել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ինստիտուտի կողմից հրապարակված «Արցախի Հանրապետությունում ռիսկի գործոնները և հանցագործության (ցեղասպանության) ցուցիչները. Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղի ունեցած վայրագությունների նկատմամբ ՄԱԿ-ի համակարգային վերլուծության կիրառում>> հաշվետվությունը: Կազմակերպության հաջորդ փաստաթուղթը՝ <<Կարմիր դրոշի ահազանգը>>, հրապարակվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, որը վերաբերում Բաքվի գործողություններին։

Լեմկինի ինստիտուտի նման ամփոփագիրը թույլ է տալիս ենթադրելու իր մասնագետների կողմից իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն և գնահատում, և գլխավորը՝ հնարավորություն է տալիս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել արցախցիների և ողջ հայ ժողովրդի խնդիրների վրա։
Կարծում եմ, որ նրանց պարզապես սովորական փաստաթղթեր ուղարկելը, որտեղ թվարկվում են Բաքվի վայրագությունները, որոնք արդեն շատ անգամ են փոխանցվել եվրոպական իրավապաշտպան կառույցներին, բավարար չեն։ Հարկավոր է պատրաստել լայն ակնարկ՝ արտացոլելով ոչ միայն տեղի ունեցած և այսօր կատարվող սարսափելի իրական պատկերը, այլև դրանում բերել հիմնավոր ապացույցներ Ադրբեջանի վարչակարգին Թուրքիայի կողմից աջակցության մասին, ինչպես նաև վկայակոչել փաստեր Հայաստանի իշխանությունների և անձամբ սեփական ժողովրդի ցեղասպանության մեղսակից Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին:
Դրա համար մենք ձեր օգնության կարիքն ունենք:

Եղբայրնե’ր և քույրե’ր, թանկագի՛ն հայեր.
Հորդորում և խնդրում եմ Ձեզ՝ <<Համահայկական ճակատ>> շարժման կողմնակցնե՛ր և համակիրնե՛ր, իրական ընդդիմության բոլոր ուժե՛ր. մեր Շարժման հարթակում մշակել միասնական փաստաթուղթ՝ <<Ժողովրդի հիշողությունը և նրա դավաճանները>> վերնագրով, Լեմկինի ինստիտուտ ուղարկելու համար։ <<Համահայկական ճակատ>> շարժման հասցեին ուղարկեք հայերի և պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների դեմ կատարված հանցագործությունների բոլոր շատ և քիչ հայտնի փաստերը, և հնարավորության դեպքում հաստատել ֆոտո և վիդեո նյութերով։ Համոզիչ փաստարկ նախապատրաստելու համար կարևոր են ձեր վերլուծական եզրակացությունները, որոնք ձեր կարծիքով հիմնավորում կամ ապացուցում են, Հայաստանի իշխանությունների կողմից Հանրապետության Սահմանադրության և օրենքների խախտումները, մեր ժողովրդի օրինական իրավունքների և պահանջների ոտնահարումը:
Ձեր յուրաքանչյուր դիմումն ու կարծիքը հաշվի կառնվի <<Հայ ժողովրդի դավաճանության և ցեղասպանության վկայություններ>>-ի նախապատրաստման ժամանակ։ Անկեղծորեն ապավինում եմ մեր Հայրենիքի և նրա ապագայի նկատմամբ ձեր հոգատար և ոչ անտարբեր վերաբերմունքին:

Please enter a valid URL