Search
Close this search box.

31-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացիների, փրկարարների և ոստիկանների ջանքերով կանխվել է 1987թ. ծնված Հ. Ա-ի ինքնասպանությանփորձը. վերջինին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:54-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Please enter a valid URL