Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսկ ձեզ ով է խաբել, թե լավագույն կատարողն էիք, լավագույն երգն էիք? Որքան հիշում ենք՝ հենց առաջին պահին հույսներդ դրել էիք վաստակավորի կոչման վրա որպես հայությանը համախմբող միակ արժանիք: Եթե հայությունը որոշեր Եվրատեսլի արդյունքները, այդ դեպքում էլ ինչի էին մրցույթ հայտարարում կամ վոկալիստ փնտրում? Պոլի փայտ կդնեին, վրան կգրեին վաստակավոր պոլի փայտ ու կհաղթեինք ամեն տարի, Եվրատեսլին էլ Երևանից չէր գնա հավերժ: Մինչդեռ այնքան աննրբանկատ էր երտասարդ վաստակավորը, որ հաղորդավարը կիսաեզրափակիչում հարցնում է՝ ինչ կմաղթեիք մասնակիցներին, ամբարտավան կերպով պատասխանեց՝ կմաղթեմ, որ վաստակավոր դառնան, ասել է թե՝ մյուսները շատ հացուպանիր պետք է ուտեն, որ Մհերին հասնեն: Ու այնքան անտակտ, որ մյուսները բացահայտ ղժժացին Մհերի վրա… Ու ուզում էիք այսպես հաղթել? Եթե ժողովրդի, պրոֆեսիոնալ ժյուրի, տեսահոլովակների յութուբյան դիտումների ցուցանիշները համընկնում են, ուրեմն հենց դա արդարությունն է: Ու փառքուպատիվ Հ1-ին, որ այս անգամ կեղծիքների մասին խոսելու տեղ չտվեց: Ինձ համար արդար կլներ, եթե հաղթեին թե՛ Սևակը, թե՛ Նեմրան, թե՛ Հասմիկը, թե՛ Ամալիան, թե՛ Մարիամը, թե՛ Ռոբերտն ու Գևորգը, թե՛ Կամիլը: Ներկայանալ այդքան ստարամոդնի ու պլագիատ երգով, կիրկորովյան-բասկովյան կատարմամբ ու 90-ականների ռուսական պոպի ժանրի մեջ ու մանկարապրտեզի ցերեկույթի բեմականացմամբ ու մի հատ էլ մուննաթ գալ, պարդոն, դա արդեն այլ անուն ունի….