Search
Close this search box.

«Գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել Սոթքի հանքավայրում». Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն, գիշերը դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել Սոթքի հանքավայրում, ըստ աղբյուրի՝ ադրբեջանցիները դեռևս 2020թ. նոյեմբերին կապիտուլյանտի կողմից հանձնված հանքավայրի հատվածից, ստորգետնյա ճանապարհներով փորձել են ներթափանցել հայկական վերահսկողության տակ գտնվող հատված, սակայն արժանացել են մեր տղաների ակտիվ դիմադրությանը, բարեբախտաբար զոհ կամ վիրավոր չունենք, թշնամու մասին տեղեկությունների չեմ տիրապետում։
Ըստ նույն խոսակցությունների, հանքի աշխատակիցներին և դիրքապահներին խիստ զգուշացված է դեպքի մասին արտահոսք չանել, իսկ աղմուկ բարձրանալու դեպքում էլ ասել, որ ազեռները խմած օդն են կրակել…»:

Please enter a valid URL