Search
Close this search box.

Տնօրենը հրшզենшյին վնшսվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել և հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել իր տնից։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։

Please enter a valid URL