Search
Close this search box.

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ, միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

«Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղությունը հնարավոր դառնա։ Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է», — գրել է նախարարը:

Այսօր հաղորդվել էր, որ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Ինչպես նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը, շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

Please enter a valid URL