Search
Close this search box.

Ուղիղ. «3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ»․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու

Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը դեմ են բնակիչները։ Նրանք հավաքվել են Գայի պողոտայում և բողոքում են այդ որոշումից։

Լրագրողների հետ զրույցում բնակիչներն ասում են, որ իրենք տևական ժամանակ դիմել են քաղաքապետարան, որպեսզի օրինականացվի իրենց տները, սակայն արձագանք չի եղել։

Անդրադառնալով տարածքը կանաչապատելու որոշմանը՝ բնակիչներն ասում են, որ դա կասկածել է, և, որ այդ հատվածում, ամենայն հավանականությամբ, կկառուցվեն այլ շինություններ․

«Մեր պապերը այն ժամանակվանից այս այգիները դրել են, էդ ժամանակվանից մի անձ չի եղել, որ մեր տնկած ծառը ջրեն։ Հիմա էսօր մեր կանաչ տարածքն ուզում են գողանալ։ Այդ այգիները մենք ենք կառուցել»։

Բնակիչներից մեկն ասում է, որ այժմ անելանելի վիճակում է հայտնվել․ «3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ։ Քաղաքապետի առաջին տեղակալն ասում է՝ ինչ անեմ, քեզ տեղ տա՞մ իմ տան մեջ, ասել եմ՝ հա, բարի մարդ ես երևում, կվերցնեմ կգամ։ Մեզ իրավունք տվեք, ապրենք այստեղ, մեզ հող տվեք»:

Please enter a valid URL