Search
Close this search box.

Քանդվելու է Գայի պողոտայի 8 տուն․ բնակիչներին տվել են 2 օր տարածքն ազատելու համար․ Մարության

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Այս մասին գրառում է կատարել «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:

Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- գրել է նա

Please enter a valid URL