Ֆրանսիայի Լիոն քաղաքում «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` որպես համախմբման օրակարգ» խորագրով մեկնարկած հանդիպումների շարքը, որտեղ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների և տարբեր հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալող գործիչների հետ, ամփոփվեց Լիոնի Մարգարյան-Փարիզյան հայկական վարժարանում տեղի ունեցած հանդիպումներով։
Այս մասին armlife.am-ին փոխանցում են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գրասենյակից։
Հանդիպում տեղի ունեցավ Լիոնի նախկին քաղաքապետ Գևորգ Գեբենկյանի և Իրավունքի և հակամարտությունների լուծման Կովկաս կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Հիլդա Չոբոյանի հետ։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Սուրս Տ’Արմենի Հայաստանի աղբյուրներ միության ՀԿ նախագահ Մաքսիմ Եվատյան Անդամների` Ֆիլիպ Աքելյանի, Ժակ Հակոբյանի, Ռաֆֆի Նիսանյանի, Միշել Հալլէ֊Եղայանի հետ։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետք է լինի այն առանցքային նպատակակետը, որը երկարաժամկետ ապագայում կհամախմբի համայն հայությանը։