Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվի․ Ժաննա Անդրեասյան

ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը վերաբերում էր Հայոց պատմության 7-րդ դասարանի վիճահարույց դասագրքին․ արդյո՞ք դասագրքի առնչությամբ երկուսուկես ամիս առաջ խոստացված երրորդ մասնագիտական անկախ փորձաքննությունն իրականացվել է, եզրակացություն ստացվել է․ «Բոլոր պայմանավորվածությունները պահպանված են, կազմվել է ամփոփաթերթ, որում ներառված է եղել բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, ամփոփաթերթում իր դիրքորոշումն է արտահայտել նաև գրքի հեղինակը, թե դրանցից որոնք են ընդունելի, որոնք՝ ոչ՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել և ուղարկվել է անկախ փորձաքննության։ Այո, ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Մենք այդ առաջարկներն ուղարկել ենք հեղինակին, այժմ սպասում ենք նրա կողմից վերջնական աշխատանքին։ Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա գիրքը զերծ կլինի անճշտություններից, վրիպակներից և խնդիրներից»,- հարցին պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Please enter a valid URL