Search
Close this search box.

«Օր ըլնի, քեզ ըլնի». Սամվել Բաբայանի և մյուսների դատավճիռը չփոխվեց

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը:

«ՀՀ վերաքննիչ դատարանը, վերանայելով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը՝ քրեական գործով ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասով, 190-րդ հոդվածի առաջին մասով, Սանասար Գաբրիելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և մյուսների, Բաբայանի, Գաբրիելյանի և Պողոսյանի մասով դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ՝ մերժելով բերված վերաքննիչ բողոքները»:

«Օր ըլնի՝ քեզ ըլնի»,- տեղից արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:

Please enter a valid URL