Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպումը կայանում է Մյունխենում փետրվարի 17-ին եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։