Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ուստի, այս պահին, իսկապես, սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա։
«Երևանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Ժամանակը ցույց կտա, թե արդյոք դրան ինչ-որ գործընթացներ կհետևեն»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու մասին խոսքը իրավական գնահատական չէ, այլ՝ քաղաքական։
Հարցին, իսկ երբ ՀՀ-ն քաղաքական որոշում կկայցանի ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին, նա պատասխանեց․ «Երբ որոշում կայացվի։ Դա քաղաքական կամքի հարց չէ, դա գործընթաց է»։