Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխանել է. «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ նրանք այնտեղից դուրս գան։ Կարող է՝ իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվում է»։

«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ նրանք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Մի քանի անգամ ապացուցվեց, որ չպաշտպանեցին, էլ չեմ ասում, որ ձև արեցին, ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները խոցելի լինեն։ Եկան ԼՂ, ի՞նչ արեցին։ Եկան, ԼՂ հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հետո, իրադարձությունների ավարտից 2-3 ժամ անց, 5 հոգի զոհվեցին, ասացին՝ տեսա՞ք՝ ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան… հինգ ժամ հետո։ Եկան, ուղեկցեցին հայերին դուրս, էդ է՞ր պաշտպանելը։ Մի օր էլ գան, «Զվարթնոց»–ից ինձ ու ձե՞զ ուղարկեն դուրս»,-ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով Ներքին Հանդում ռուս սահմանապահներին ներկայությանը՝ Սիմոնյանն ասել է, որ չգիտի, թե իրավական ինչ հենքի վրա են նրանք այնտեղ. «Պետք է ասել՝ դա նույնպես քննարկման առարկա է»։

Այն հարցին՝ քննարկվու՞մ է Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հանելու հարցը, Սիմոնյանն ասել է. «Քննարկվում է Հայաստանի սահմանն ամբողջականացնելն ու համապատասխանեցնելը Ալմա Աթայի հռչակագրին, որով Հայաստանն անկախացել է, և որը սեպտեմբերի 21-ին նշում ենք»։

Please enter a valid URL