Search
Close this search box.

«Ինչպե՞ս է այդ գովազդը հայտնվել մետրոյում». Արմենուհի Կյուրեղյան

«Մենք ունենք օրենսդրական փոփոխություն, որով արգելվում էր գովազդային վահանակների տեղադրումը որոշ վայրերում, սակայն եթե այսօր գնաք մետրոյի «Երիտասարդական» կայարան, կտեսնեք «Էվոլյուշն» խաղային գործունեություն ծավալող կազմակերպության գովազդային վահանակը՝ իր լոգոյով: Ինչպե՞ս է հայտնվել այդ գովազդը այդտեղ, ո՞վ է վճարել, ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ չի վերահսկվում»,- ԱԺ նիստի ժամանակ դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Շնորհակալություն հարցի և տեղեկատվության համար, անմիջապես գործողություններ կձեռնարկվեն և արդյունքերի մասին կհայտնենք»,- ասաց Բադասյանը։

Please enter a valid URL