Ռուսաստանը որոշել է մարտի 1-ից արտասահման բենզին չարտահանել։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ արգելքը կգործի 6 ամիս՝ սկսած 2024-ի մարտի 1-ից։ Այն չի ազդի Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա և Հարավային Օսիա մատակարարումների՝ արդեն համաձայնեցված ծավալների վրա։