Search
Close this search box.

Հայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց են անցկացրել

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան շենքի դիմաց:

Ցուցարարների ձեռքին «Կանգնեցրեք Ալիևին», «Սումգայիթ 30» և «Արցախը Հայաստանն է» գրությամբ պաստառներ են եղել:

Ակցիայի մասնակիցներն ադրբեջանական իշխանություններից պահանջել են ճանաչել 1988-ի իրադարձությունները: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (Armenian National Committee of America, ANCA) ֆեյսբուքյան էջում:

Ակցիայի ավարտին հայկական Սուր Խաչ եկեղեցու վանահայր Սարգիս Ակտավուկյանը աղոթք է կարդացել Սումգայիթի զոհերի հիշատակին:

Please enter a valid URL