Search
Close this search box.

Արագածոտնում 4 երեխաների հայրն ինքնասպան է եղել

Հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել, այս անգամ Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն համայնքում: ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ անասնագոմում կախված են հայտնաբերեկ 51-ամյա Արտյոմին:

Armlur.am-ի հետ զրույցում Վերին Սասնաշենի գյուղապետ Անդրանիկ Պողոսյանը հայտնեց, թե ինքնասպան եղած տղամարդը չորս երեխա ունի, ապրում էր կնոջ և մոր հետ: Գյուղապետի խոսքով, թե ինքը, թե այդ տղամարդու ընտանիքի անդամները զարմացած են կատարվածից և չեն կարողանում պատճառները հասկանալ: Սակայն Պողոսյանը նաև հայտնեց, թե տղամարդու ընտանիքն ապրում էր սոցիալապես վատ պայմաններում: «4 երեխա ունեցողն ինչպե՞ս կարող  է լավ ապրել»,- ընդգծեց նա:

Խոսելով դեպքի մասին` գյուղապետը նշեց, թե 51-ամյա տղամարդն ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է` անասուններին կերակրելու, սակայն չի վերարարձել, իսկ ավելի ուշ նրան հայտնաբերել են արդեն անասնագոմում կախված:

Please enter a valid URL