Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։
Այս մասին Իլհամ Ալիևն ասել է փետրվարի 26-ին օկուպացրած Արցախի Ասկերանի շրջանի Իվանյանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- նշել է Ալիևը։