Search
Close this search box.

«Իմ տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ-ին արգելվելու է անդամակցել ռազմաքաղաքական դաշինքների». Հայկ Մամիջանյան

«Եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա, իմ տեղեկություններով, սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային փիլիսոփայությունը, այսինքն, սահմանադրական մակարդակում Հայաստանի Հանրապետությանն արգելվելու է անդամակցել ռազմաքաղաքական դաշինքների, այլ կերպ ասած, ոչ միայն կորսվելու են, ջարդվելու են գործող անվտանգային երաշխիքները, այլ նաև սահմանադրորեն ֆիքսվելու են դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունները, թեպետ դրա աշխարհաքաղաքական կապիտալը և ոչ էլ մտավոր ունակությունները գործող վարչակազմը չունի»,-այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով՝ եթե տեղեկությունը սխալ է, թող իշխանությունը հերքի:

 

Please enter a valid URL