Search
Close this search box.

Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վայր է դրել մանդատը։ Այդ մասին նա այսօր Աժ-ում հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասաց Պապոյանը։

Նշենք` փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։

Please enter a valid URL