ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր տեղեկացրել էր, որ տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
Ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով աղմկահարույց համարանիշի թեմային՝ Վարդան Ղուկասյանը հայտարարեց հետևյալը. «ՆԳՆ-ն հստակեցում չի մտցնում, որ 300.000 դոլարանոց համարանիշը դեռ չեն գնել, որովհետև աճուրդը դեռ չի ավարտվել: Էս պահի դրությամբ ամենամեծ գումար տվողն էդ 300.000 դոլար տվող անձն ա, ով հանդիսանում ա ML Mining շինարարական ընկերության սեփանակատեր Դավոն»: