Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ իր Instagram-ի էջում, ցուցադրել է իր նորածին դստեր՝ Չիկագո Ուեսթի դեմքը։ «Փոքրիկ Չիկագոն»,-մակագրել է լուսանկարը Քիմը։
Որոշ օգտատերեր կարծիք են արտահայտել, որ երեխան նման է հայուհու։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին 37-ամյա Քարդաշյանն ու 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ։ Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։