Մոսկվան մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ին իր մասնակցության հարցում, քանի որ այս կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է։
Լրագրողների հարցին, թե արդյոք հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ, դեռ ոչ։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ և, իհարկե, մենք կպարզաբանենք դա»։
«Համապատասխան փաստաթղթերի հիման վրա նման ռեժիմ (սառեցված անդամակցություն) դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի։ Կշփվենք, կիմանանք», — նշել է Պեսկովը։