ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Զելենսկու հնարավոր այցի ու ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հարցերին. «Պատասխանելու եմ միայն քննարկման հետ կապված հարցին. Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել է պարոն Բալայանի թեկնածությունը»,- ասաց նա: