Search
Close this search box.

Ապօրինի կառուցված «քոլիկներն» ապամոնտաժելու հանձնարարական տրվեց

Կենդանաբանական այգուն հարող՝ համայնքային սեփականություն համարվող կանաչապատման ենթակա 36 հա տարածքներում հայտնաբերվել են մի քանի ապօրինի շինություններ, կամ ինչպես քաղաքապետ Ավինյանն անվանեց՝ «քոլիկներ», որոնք ապամոնտաժելու հանձնարարական տրվեց: Նախատեսվում է այդ մասում՝ 26 հա հատվածում, հիմնել քաղաքային անտառ․ «Տասնամյակներով նման քաղաքականության հետևանքով Երևան քաղաքում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածք և տարբեր հիմնավորումներով, տարբեր արդարացումներով վերջ չի դրվել այդ անկանոն կառուցապատմանը՝ կանաչապատ տարածքների հաշվին, և արդեն մեկ երկու տարի է, որ այդ տրամաբանությանը վերջ է տրվում։ Նորից կրկնեմ՝ Երևան քաղաքից, համայնքից և մասնավորապես կանաչ տարածքներից զավթված հողը դա նույնպես գողություն է և հետևապես էն, ինչ հանրային է, պետք է մնա հանրային, էն, ինչ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետը:

Please enter a valid URL