Search
Close this search box.

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով․ «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն

Երևանում 2 օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս՝ 25 մեքենայով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

«Մեքենաների խափանումների հիմնական պատճառը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելիությունը»,- պարզաբանեց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց մոտ 8 մեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի միշտ ունենանք մեքենաների չափաքանակ, որոնք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են սպասարկում:

Կոմունալ տնտեսության վարչության պետն իր հերթին արձագանքեց, որ այս պահին ունենք 6 մեքենա ձեռք բերելու պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականցվի:

Կատվալյանի խոսքով՝ հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական «Howo» մակնիշի մեքենաները: Ավինյանն էլ ի պատասխան «Howo»-ներին հաջողություն մաղթեց։

Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիները դժգոհում էին աղբահանության ոչ լիարժեք սպասարկումից և սոցցանցերում իրենց բակերում կուտակված աղբի նկարներն էին հրապարակում։

Please enter a valid URL