Ազգային ժողովն այսօրվա քառօրյա նիստի սկզբում դրական եզրակացություն տվեց Ելք խմբակցության Մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ և կքննարկվի:Նախագիծն անցավ միաձայն, կողմ քվեարկեց 93 պատգամավոր:
Նախքան քվեարկությունը Ելք խմբակցության պատգամավորները կանխատեսում էին, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, որպեսզի նախագիծը չընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:«Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն դեմ այս հայտարարությանը: Ձեր ելույթների մեջ կային թախծոտ ելույթներ, սփոփանքի ելույթներ, բա ինչի՞ եք դեմ»,- հարցադրում արեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀ-ական Գևորգ Կոստանյանը ՀՀԿ-ականներին առաջարկեց կողմ քվեարկել և քննարկման առարկա դարձնել հարցը:
«Ոմանք առաջ են ընկնում՝ առանց մեր կարծիքն իմանալու: Առաջարկում ենք քննարկման առարկա դարձնենք հարցը և կողմ քվեարկել», հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: