Ռուսական զինված ուժերը մտել են Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո բնակավայր և շարունակում են առաջ ընթանալ և ջախջախել ուկրաինական զորքերը։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին։
Նա ընդգծել է, որ Ռաբոտինոն այն վայրն էր, որը Կիևի համար մնաց ուկրաինական հարձակման խորհրդանիշ, սակայն այդ նպատակին հասնելու համար նրանք ծախսեցին հսկայական մարդկային ռեսուրսներ, կորցրեցին նաև մեծ քանակությամբ զինտեխնիկա։