Search
Close this search box.

Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ. Լեւոն Քոչարյանը՝ ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Այսօր որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետապնդելու ենք արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքը, և հույս հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»,- գրել է նա:

Please enter a valid URL