Boomnews.am-ը գրում է.Այսօր ողջ օրը համացանցում քննարկվում էր երգիչ Մհերի (Մգեր Արմենիա) մենեջերի հարցազրույցները առ այն, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի արդյունքները անարդարացի են և Սևակի հաղթանակը ի վերուստ էր որոշված, որի հիմքը, ըստ մենեջերի, շամպայնի շշի առկայությունն էր Սևակի պրոդյուսերի պայուսակում։Ըստ մեր տեղեկությունների՝ այսօրվա հարցազրույցների շարքը իր նախապատմությունը ունի։ Նկարահանումներն ավարտելուց հետո Մհերի մենեջերը այդ խոսքերը բարձրաձայնել է հենց Սևակենց մոտ։
Սևակը, ի պատասխան դրան, արձագանքել է. «Որոշված լիներ, թող քո տաղանդը գոնե 5 միավոր հավաքեր», այս խոսքերը դուր չի եկել Մհերին և նա հակադարձել է Սևակին, անվանելով՝ «Ծախված»։
Booomnews.am-ի տեղեկություններով դրանից հետո քաշքշուկ է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Հանրայինի անվտանգության աշխատակիցները։Այս է պատճառը, որ այսօր առավոտվանից Մհերի մենեջերը տարբեր կայքերով հարցազրույց է տալիս ու Սևակի հաղթանակը կասկածի տակ է դնում։
Իսկ այս լուսանկարը մնաց վերջին բարի հուշ նրանց շփումից։