Search
Close this search box.

Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին. Պեսկով

Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայկական կողմն այս առնչությամբ որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել։ Մենք պատրաստվում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այս հայտարարությունների իմաստը»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ այս դեպքում շատ կարեւոր է հասկանալ մանրամասները։ «Հուսանք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- հավելել է նա։

Please enter a valid URL