Search
Close this search box.

Լայնածավալ հատուկ գործողություն՝ Վրաստանում. ձերբակալվել է նաև ՀՀ քաղաքացի

Վրաստանի ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել երկրի տարբեր շրջաններում և ձերբակալել թմրավաճառների։ Այս մասին հայտնել է քրեական ոստիկանության կենտրոնական վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։

Թմրավաճառներին ձերբակալելու հատուկ գործողություն է անցկացվել Թբիլիսիում, Աջարիայում, Շիդա Քարթլիում, ինչպես նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի քանի անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների։

Կուպատաձեն նաև հայտնել է, որ տարեսկզբից Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների կասկածանքով 270 մարդ է ձերբակալվել։ Նրանցից 27-ը թմրավաճառներ են։ Ձերբակալվածների թվում եղել են Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Առգրավվել է մեծ քանակությամբ կոկաին, հերոին, սուբուտեքս, մեթադոն, ամֆետամին, LSD, կանեփ և այլ թմրամիջոցներ։

Please enter a valid URL