Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մшհшցшծ

Փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։

Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։

Դատբաժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL