Search
Close this search box.

ՀՀ դատախազությունը` հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված, հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք՝ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նա կվերադառնա Բաքու։ Վերջինիս նկատմամբ սպանության մեղադրանքով միջպետական հետախուզում է հայտարարված։

Նշենք, որ ադրբեջանցին, ով 2020 թվականին Արցախում հայի էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։

Please enter a valid URL