Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։
«Le Figaro»-ն հայտնում է, որ Հայաստան կառաքվի նաև ֆրանսիական զինամթերքի առաջին խմբաքանակը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։
Դրանց մեջ կլինեն Safran ընկերության գիշերային տեսողության սարքեր, GM200 ռադարներ, որը թույլ կտա հայտնաբերել թշնամու ինքնաթիռը 250 կմ հեռավորությունից։
Նախատեսվում է նաև, որ ֆրանսիական բանակը կկազմակերպի լեռնային մարտական պատրաստության երեք դասընթաց հայերի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստան կայցելի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։