Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Դատարկ բեռնանավը նավարկում էր Պերլ գետի երկայնքով Նանշա շրջանում գտնվող կամրջի տակ, սակայն հարվածել է կառույցի հենասյուներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արտակարգ դեպքի հետևանքով կամրջի մի մասը փլուզվել է, մի քանի ավտոմեքենաներ ընկել են ջուրը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, զոհերի, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։