Search
Close this search box.

Տեղումներ և մառախուղ. եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վ արագությամբ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում այսօր օրվա առաջին կեսին, ինչպես նաև առաջիկա մի քանի օրերին սպասվում է անձրև։

Please enter a valid URL