Ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Լուրը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ տեսչական մարմնի պաշտոնյա է ձերբակալվել:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Աբրահամյանը ձերբակալվել է այսօր եւ նրա նկատամամբ կալանքը որպես խափանման միջոց միջնորդություն է ներկայացվել հակակոռուպցիոն դատարան:
Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։